1690 դիտում
09:43 06-07-2023
Աղքատության և ծայրահեղ աղքատության ցուցանիշի աճ ունենք․ հակասոցիալական քաղաքականություն է իրականացվում․ Թադևոս Ավետիսյան․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության կողմից ընդունված նախագծով հուլիսի 1-ից Հայաստանում միջին ամսական և նվազագույն կենսաթոշակները, ինչպես նաև ծերության, հաշմանդամության նպաստների չափերը կբարձրանան։ Նվազագույն կենսաթոշակը 31 600 հազար դրամից կդառնա 36 000, միջին կենսաթոշակը՝ 46 100 դրամից՝ 49 700 դրամ։ «Այդ բարձրացումները գնաճից առաջանցի՞կ են, թե՞ ոչ»,-ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հարցադրումն է, որի խոսքով՝ սոցիալական աջակցության գումարների բարձրացման մասին խոսելիս, որպես համեմատության հիմք, պետք է հաշվի առնել հենց նշված բանաձևը։
«Իսկ որպես գնաճի ցուցանիշ՝ ոչ թե պետք է վերցնել միջին գնաճը կամ սպառողական գների ինդեքսը, այլ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի աճը, որովհետև սոցիալապես անապահով ընտանիքների ու անձանց ծախսերի հիմնական մասը բաժին է ընկնում հենց կենսապահովման նվազագույն զամբյուղին։ Հիմքում սա պետք է լինի, ոչ թե այն, թե թոշակները, նպաստներն ու նվազագույն աշխատավարձը քանի անգամ են բարձրացվել։ Սոցիալական աջակցության գումարները պետք է ավելանան առնվազն գնաճից բարձր կամ գոնե գնաճին համարժեք չափով։ Մեր տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ 2018-ից հետո հիմնական սոցիալական աջակցության գումարները նվազագույն կենսապահովման զամբյուղի աճից քիչ են բարձրացվել։ Միջին կենսաթոշակը 2018-ից հետո մինչ օրս բարձրացել է շուրջ 20 տոկոսով, բայց նշված թվից կրկնակի աճել են նվազագույն սպառողական ծախսերը։ Աղքատության նպաստները նշվածից էլ ավելի քիչ չափով են աճել։ Այս տեսանկյունից կրկին սկզբունքի խախտում ունենք»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը՝ նշելով, որ անապահովության նպաստները գրեթե զրոյական աճ են ունեցել այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում ծախսերի մոտ 30-35 տոկոս ավելացում ենք ունեցել։
«Այդ ընթացքում գնաճին համարժեք աճել է միջին աշխատավարձը և մի փոքր ավելի՝ նվազագույն կենսաթոշակը, բայց նվազագույն կենսաթոշակն, ըստ էության, նույնիսկ այս պահի դրությամբ 20 տոկոսով ավելի ցածր է, քան պարենային զամբյուղը։ Երկրորդ սկզբունքն այն է, թե այդ գումարները մեկ անձի հաշվով որքա՞ն են բավարարում նվազագույն ծախսերին։ Նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամ է դարձել, բայց նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն այս տարվա առաջին եռամսյակում ավելի քան 80 հազար դրամ է, իսկ պարենային զամբյուղը՝ մոտ 44 հազար դրամ։ Այսինքն, ակնհայտ է, որ նվազագույն կենսաթոշակը սահմանված չէ անգամ պարենային զամբյուղի չափով։ Իր հերթին միջին կենսաթոշակը երկու անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղից, իսկ նվազագույն կենսաթոշակը մոտ 20 տոկոսով պակաս է պարենային զամբյուղից։ Իսկ մնացած հայտարարություններն առավելապես այս իշխանության դեպքում պոպուլիստական դրսևորումներ են, իրավիճակի խեղաթյուրումներ՝ ցույց տալու, թե` «տեսեք, ինչքան լավ ենք մենք ապրում»,-հավելեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով նպաստների ավելացմանը՝ նպաստառուների թվի կրճատման համատեքստում, նա շեշտեց. «Ընդհանուր առմամբ, նպաստառու ընտանիքների թվի նվազումը պայմանավորված է համակարգով, որն իրենք խոստացել էին փոխել դեռ 5 տարի առաջ՝ առաջարկելով ներդնել անապահովության գնահատման համակարգը։ Մեզ մոտ հիմա ուղղակի համակարգն է գործում, և այս 5 տարվա մեջ որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել նաև հասցեականության առումով։ Ընդ որում առկա համակարգն ավելի են խստացրել։ Իրականում այսօր անապահով, աղքատ ընտանիքների մոտ 30 տոկոսը չի օգտվում այդ նպաստից և այդ թիվը հետզհետե ավելի է բարձրանում. երկրում աղքատությունը, ծայրահեղ աղքատությունն ավելանում են, իսկ անապահովության նպաստ ստացողների թիվը՝ նվազում։ Այստեղ տրամաբանություն չկա։ Խնդիրը, փաստացի, հենց իրենց հակասոցիալական քաղաքականությունն է։ Այս տեսանկյունից աղքատության նպաստի հասցեականության նվազումը ևս լուրջ խնդիր է»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5225 դիտում
10:33 15-01-2022
Գազի սակագնի բարձրացումը շղթայական գնաճի է բերելու․ Թադևոս Ավետիսյան․ «Փաստ»
1429 դիտում
09:25 02-06-2022
«Այս խմբակի օրոք միլիարդավոր դոլարների տնտեսական ներուժ ենք կորցրել». Թադևոս Ավետիսյան. «Փաստ»
455878 դիտում
12:24 30-03-2020
Այս պահին 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. Թորոսյան
Այս բաժնից
3187 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2212 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1081 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»