211652_close_icon
views-count952 դիտում article-date 18:07 25-01-2024

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է տնտեսական դիվանագիտության հարցերով Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հունվարի 25-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է տնտեսական դիվանագիտության հարցերով Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոստաս Ֆրանգոյանիսին: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

ՀՀ դեսպանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ներկա վիճակը, անդրադարձ է եղել փոխադարձության և հավասար իրավազորության սկզբունքով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստն առաջիկայում Երևանում հյուրընկալելու հարցին:

Երկուստեք կարևորվել է հայ-հունական տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու կարևորությունը՝ որպես ավանդական բարեկամական երկկողմ հարաբերությունների կարևոր հիմք: Կարևորվել է գործարար շրջանակների միջև կապերի ինտենսիվացումը, ինչի ուղղությամբ առաջիկայում նոր քայլեր են նախատեսվում:

Նմանատիպ նյութեր