211652_close_icon
views-count991 դիտում article-date 23:00 25-01-2024

Թուրքիան հայտարարել է, որ շարունակելու է ապահովել խաղաղությունն ու կայունությունը Սև ծովում

Tert.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել Սև ծովում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

Այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիան շարունակելու է Սև ծովում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված իր ջանքերը՝ հանգամանորեն շարունակելով գոյություն ունեցող ռիսկերի վերացմանն ուղղված իր մոտեցումներն ու պրակտիկան՝ Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթներին համապատասխան»,-նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր