211652_close_icon
views-count919 դիտում article-date 18:05 26-01-2024

Մեծ Բրիտանիան ողջունել է Շվեդիայի հարցով Թուրքիայի կայացրած որոշումը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Ստամբուլ քաղաքում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ: Փոխանցում է Ermenihaber-ը։

Հանդիպման օրակարգային հարցերից է եղել Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը:

Թուրքական կողմն ընդգծել է Մերձավոր արևելքում կայուն խաղաղության համար Գազայում անհապաղ հրադադարի հաստատման և Պաղեստինի հարցի լուծման անհրաժեշտությունը՝ «Երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքով:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) շրջանակներում  դաշնակցային հարաբերություններին և դրանց հետ կապված հարցերին:

Նախարարներն ընդգծել են Անկարայի ու Լոնդոնի վճռականությունը բոլոր ոլորտներում առկա համագործակցությունը խորացնելու հարցում:

Բացի այդ, Քեմերոնը ողջունել է Թուրքիայի նախագահի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի մասին օրենքի նախագծի ստորագրումը:

Երկկողմ հանդիպումից հետո անցկացվել են քննարկումներ պատվիրակությունների միջև:

Նմանատիպ նյութեր