211652_close_icon
views-count1294 դիտում article-date 22:01 26-01-2024

Նեթանյահուն արձագանքել է ՄԱԿ-ի դատարանի որոշմանը՝ Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրելու վերաբերյալ

Իսրայելը կշարունակի պատերազմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշումը:

«Այն մեղադրանքը, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել պաղեստինցիների դեմ, ոչ միայն սուտ է, այլև վրդովեցնող է, և դատարանի որոշումը քննարկել այն՝ խայտառակություն է, որը կփոխանցվի սերունդներին»,-  Իսրայելի վարչապետի խոսքերը մեջբերում է «REX» լրատվական գործակալությունը։

Նրա համոզմամբ ՝ Իսրայելը այնպիսի պատերազմ է մղում, որն ավելի արդար չի կարող լինել։

«Մենք կշարունակենք ամեն ինչ անել մեզ և մեր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ պահպանելով միջազգային իրավունքը»,- ընդգծել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը նշել է՝ ինչպես յուրաքանչյուր երկիր, Իսրայելն էլ ինքնապաշտպանության հիմնական իրավունք ունի։

«Հաագայի դատարանն արդարացիորեն մերժել է մեզ այդ իրավունքից զրկելու պահանջը»,-ասել է վարչապետը:

ՄԱԿ-ի Գերագույն դատարանը միջանկյալ որոշում է կայացրել պաղեստինցիների ցեղասպանության վերաբերյալ Հարավայի Աֆրիկայի Հանրապետության հայցով Իսրայելի դեմ: Հաագայի դատարանը պարտավորեցրել է հրեական պետությանը ձեռնարկել բոլոր միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար:

Նմանատիպ նյութեր