43231 դիտում
09:45 27-01-2024
Վանաձոր-Ստեփանավան մի քանի կմ-անոց մերկասառույց ճանապարհը վարորդների, այդ թվում՝ բեռնատարների ու ավտոբուսների համար դարձել է պատուհաս, իսկ ճանշինը դարձել է անհասանելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 26-ին, կարելի է ասել անգործության էին մատնվել Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ճանապարհը սպասարկող ճանշինականները։ Վաղ առավոտից SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, վարորդներից, այդ թվում՝ բեռնատարների ու ավտոբուսների, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին հայտնում, որ 2 օր է՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով չեն կարողանում տեղաշարժվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիների ու վարորդների ահազանգերին օպերատիվորեն արձագանքել են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկներն ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ փրկարարները։
Միայն 17 ժամ անց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել ճանապարհը սպասարկող ճանշինականները ու սկսել մերկասառույց ճանապարհին աղ ու ավազ լցնել:
Լուսանկարներն ու տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+