24624 դիտում
14:15 19-12-2023
Աբովյան քաղաքի Էլնարի փողոցում բաց դիտահորը դարձել է պատուհաս ավտոմեքենաների, այդ թվում՝ շտապօգնության համար. իսկ «Վեոլիա ջուրը» «դարձել է Խաչատուր Աբովյան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 3 ամսից ավելի է՝ Աբովյան քաղաքի էլնարի 8-րդ փողոցի բնակիչները փնտրում և չեն կարողանում գտնել «Վեոլիա ջուր» ընկերության Աբովյանի մասնաճյուղի աշխատակիցներին:
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, բնակիչներն ասում էին՝ 4 ամիս է՝ «Վեոլիա ջրի» Աբովյանի աշխատողները «դարձել են Խաչատուր Աբովյանը»: Հօդս են ցնդել կամ արջաքուն են մտել, չգիտենք:
«4 ամիս է՝ «Վեոլիա ջրի» պատճառով էս փողոցում բաց դիտահորի մեջ են ընկնում ավտոմեքենաները, այդ թվում՝ շտապօգնության, ինչի պատճառով էլ մեքենաները կոտրվում են:
Բազմաթիվ անգամ զանգահարել ենք «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի արդյունք: Իրենց գործողությունների մեջ է մտնում, որ պետք է այս դիտահորը կամ կապիտալ վերանորոգեն, կամ նորը դնեն:
Ամիսներ առաջ եկան, չգիտես՝ ինչ գործողություններ արեցին, խոստացան, որ 2 օրում դիտահորը կփոխեն, ու գնացին: Ու 4 ամիս է՝ «դարձել են Խաչատուր Աբովյանը»:
Աբովյանի քաղաքապետարան էլ ենք դիմել, բայց քաղաքապետարանն էլ ասում է՝ որ դա մեր «պոզիցիան» չէ, դա «Վեոլիա ջուրը» պետք է անի, «Վեոլիա ջուր»-ն էլ, ասես, մեզ համար դարձած լինի սև թուղթ, քանի որ դրանց անփույթ, ոչ պատասխանատու աշխատանքի արդյունքում մեքենաներ են կոտրվում, էլ չենք ասում, որ բաց դիտահորից գարշահոտ է փչում:
Մի քանի անգամ Աբովյանի պարեկներն են եկել, կափարիչը դրել են վրան, բայց այնքան անորակ է, որ մի հատ մեքենա է անցնում, կափարիչը պոկվում ու շպրտվում է»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+