211652_close_icon
views-count31587 դիտում article-date 18:00 27-01-2024

Արարատի մարզի ոստիկանների հերթական ճիշտ բացատրական աշխատանքը տվեց իր արդյունքը․ հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանի, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները շարունակում են հսկայածավալ աշխատանքներ իրականացնել ապօրինի զենք, զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։

Դրա մեջ է մտնում նաև ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրությունները, որ ոստիկանները պետք է նաև ազգաբնակչության հետ անցկացնեն բացատրական աշխատանքներ և այն քաղաքացիները, ովքեր ինքնակամ ոստիկանություն կներկայացնեն իրենց մոտ պահվող ապօրինի զենքն ու զինամթերքը և եթե պարզվի, որ այդ զենք, զինամթերքով քրեորեն պատժելի արարք չի կատարվել, ապա քաղաքացին կազատվի քրեական պատասխանատվությունից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 22-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հերթական խոշոր չափի զենք-զինամթերքի հայտնաբերում են արձանագրել մարզում։

Այդ օրը ոստիկանության Արարատի մարզային վարչություն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել և, որ ինքը հեռուստատեսությամբ լսել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կոչը ու ինքը Արցախյան պատերազմի մասնակից է և այնտեղից իր հետ բերել է տարբեր տեսակի զենք, զինամթերք և այդ ամենը թողել է Վեդի քաղաքի եկեղեցի տանող ճանապարհին գտնվող քանդված շինության մոտ։

Նշված հասցե են մեկնում ոստիկանության ծառայողները ապա ահազանգով ժամանում են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանը, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանը և ավագ քննիչ Նիկողոսյանը։

Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերում են պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա է լինում 280-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ, «Մակարով» տեսակի ատրճանակ, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, ինքնաշեն ակոսավոր հրացան, սվին դանակ և այլ զենք, զինամթերք։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր