211652_close_icon
views-count700 դիտում article-date 12:32 28-01-2024

Հայաստանը կա ու լինելու է․ Կարեն Անդրեասյան

Մի լավ բան #9, Էլ չեմ գրի լավ բան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ պարզաբանելով, թե ինչու էր գրում լավ բաների մասին:

«Հետևյալ հասցեատերերին ուզում էի ասել.

- Հայաստանում ապրողին` ամեն օր մի նոր լավ բան անելու համար պետք է հիշել եղած լավ բաներից գոնե մեկը:

- Սփյուռքահային` վերադարձիր հայրենիք, այստեղ հազարավոր լավ բաներ կան ու քեզնով դրանք կշատանան:

- Իշխանավորին` քո արած լավ գործը գնահատվում է, թևաթափ մի եղիր անվերջանալի ու անարդար հարվածներից:

- Ընդդիմադիրին` լավին լավ ասելն ամոթ չէ, և քո արդար քննադատությունը դրանով ավելի կարժևորվի:

- Արտաքին թշնամուն` մտքովդ չանցնի, թե մենք թշվառ ենք ու կործանված` չնայած քո համախոհները ներսից մեզ այդպես են պատկերում:

Հայաստանը կա ու լինելու է: Լավը կա ու շատանալու է:

Շնորհավո´ր բանակի օրը»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր