211652_close_icon
views-count721 դիտում article-date 12:48 28-01-2024

Ֆինլանդիայում նախագահական ընտրություններ են

Tert.am-ի փոխանցմամբ՝ Ֆինլանդիայում սկսվել են նախագահական ընտրությունները. երկրի քաղաքացիները կընտրեն պետության 13-րդ ղեկավարին, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Ընտրելու իրավունք ունի մոտ 4,55 մլն քաղաքացի (երկրի բնակչությունը 5,56 մլն մարդ է)։ 

Ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան այսօր։ Եթե թեկնածուներից մեկը հաղթի, ապա փետրվարի 1-ին տեղի կունենա նոր նախագահի երդմնակալության արարողությունը։ Եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի հավաքել ձայների 50%-ից ավելին, ապա ամենաբարձր արդյունք գրանցած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ, որը կկայանա փետրվարի 11-ին։

Ֆինլանդիայում նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով։ Ներկայիս նախագահ Սաուլի Նիինիստյոն ավարտում է իր պաշտոնավարումը որպես պետության ղեկավար՝ առավելագույնը երկու անընդմեջ ժամկետներից հետո։

Ընտրություններին մասնակցում է ինը թեկնածու։ Հաղթելու ամենամեծ շանսերն ունեն նախկին վարչապետ (2014-2015) Ալեքսանդր Ստուբը և երկրի արտգործնախարարության նախկին ղեկավար Պեկկա Հաավիստոն։ Երկու թեկնածուներն էլ աջակցում են Ուկրաինային, հանդես են գալիս ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների հետ համագործակցության ընդլայնման օգտին, ինչպես նաև առաջարկում են Ռուսաստանի դեմ հետագա սահմանափակումներ:

Նմանատիպ նյութեր