211652_close_icon
views-count2080 դիտում article-date 13:55 28-01-2024

Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ

Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ: Այն ներկայացնում ենք ստորև․

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:
Մեր երկրի և ժողովրդի համար բանակն ավելին է, քան պարզապես պետական կառույց:
Երկար տարիներ աշխատելով ուժային կառույցներում՝ թույլ տվեք արձանագրել, որ  Հայոց բանակի զինվորը երբեք չի տառապում և չի տառապել ռազմատենչությամբ, բայց ի զորու է արժանի պատասխան տալ հակառակորդի յուրաքանչյուր դրսևորմանը: Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվում ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ կյանքի գնով պաշտպանում է իր տունն ու երկիրը։
Առանձնահատուկ շնորհավորում եմ նրանց, ովքեր հենց այս պահին դիտակետում և խրամատում իրականացնում են մարտական հերթապահություն: Շնորհակալ եմ ձեր նվիրումի, հայրենասիրության ու քաջության համար:

Մետրոպոլիտենի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից երախտագիտությունս եմ հայտնում մեր զինծառայողների ծնողներին: 

Թող ամեն բացվող օր նրանք դիմավորեն ժպիտով ու իրենց զավակներից կամ նրանց մասին լսած բարի լուրով:
 

Նմանատիպ նյութեր