211652_close_icon
views-count2134 դիտում article-date 12:29 22-05-2023

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը Տաշքենդում մասնակցել է «Մետրո» միջազգային ասոցիացիայի անդամների ընդհանուր համաժողովին

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը աշխատանքային այցով մեկնել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու «Մետրո» միջազգային ասոցիացիայի անդամների ընդհանուր համաժողովին։

Միջոցառմանը մասնակցում են 31 երկրների մետրոպոլիտենների տնօրեններ, բաձրաստիճան պաշտոնատար անձինք, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և այլ մասնակիցներ։

Համաժողովը մասնակից երկրներին հնարավորություն է տվել անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնել իրենց երկրի մետրոպոլիտենի հնարավորությունների,  տնտեսական պայմանների, ենթակառուցվածքների զարգացման և հագեցվածության  մասին։ 

Համաժողովի ընթացքում մասնակից երկրների մետրոպոլիտենների տնօրենները միմյանց հետ քննարկել են մետրոպոլիտեններում իրականացվող բարեփոխումների ծրագրերը, ինչպես նաև մասնագետների միջև փոխշահավետ փախգործակցությունն ու փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը ողջունել է ներկաներին՝ մաղթելով արդյունավետ քննարկում ու աշխատանք. «Մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար այսօր շատ կարևոր է, որ հնարավորինս արագ կարողանանք ակտիվացնել համատեղ աշխատանքներ և ծրագրեր որոնք կնպաստեն մետրոպոլիտենների կայացմանը, ակտիվացմանը, գործարար կապերի ստեղծմանը և զարգացմանը»։

Համաժողովի ընթացքում մասնակիցներն այցելել են նաև Տաշքենդի մետրոպոլիտենում կառուցվող նոր կայարաններ, ծանոթացել աշխատանքներին, ինչպես նաև շրջայց են կատարել Էլ․ հավաքակայանում։ 

Շրջայցի ընթացքում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը Տաշքենդի մետրոպոլիտենի տնօրենին և «Մետրո» միջազգային ասոցիացիայի նախագահին է ներկայացրել Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը, շինարարական աշխատանքների ժամկետները, ինչպես նաև համեմատականներ անցկացրել Տաշքենդի մետրոպոլիտենում նոր կառուցվող կայարանների հետ։

Նմանատիպ նյութեր