18569 դիտում
20:21 28-01-2024
Երևանում փրկարարներն ու պարեկները կամուրջներից հեռացնում են «մահաբեր» սառցաբեկորները, իսկ քաղաքապետարանում դեռ քննարկում են Ավինյանի որոշումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մինչ Երևանի քաղաքապետարանում երեկվանից քննարկում են, թե ինչի համար հրաժարական տվեց քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը և արդյոք նոր նշանակված պետը օպերատիվություն կցուցաբերի մայրաքաղաքում իր ոլորտը կարգավորելու և խնդիրները լուծելու հարցում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք ավելի սրտացավ ու օպերատիվ են, քան Երևանի քաղաքապետարանի՝ իրենց տաքուկ կաբինետներում նստած որոշ «վայ» չինովնիկներ։
Այսօր՝ հունվարի 28-ին, ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներ Վահան Ավետիսյանն ու Գագիկ Մուշեղյանը Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող կամուրջներից կախված «մահաբեր» սառցանեկորներն են հեռացրել։
Հատուկ ավտոսանդուղքի միջոցով փրկարարները մոտեցել են այդ վտանգավոր սառույցներին և կոտրել դրանք։
Իսկ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Նորայր Սարգսյանն ու Վաղարշակ Սարգսյանը մի քանի ժամ շարունակ կարգավորում էին երթևեկությունը կամուրջների տակ, մի քանի րոպեով անգամ դադարեցնում շարժը, որպեսզի հրշեջ-փրկարարները գործն ավարտին հասցնեն։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+