211652_close_icon
views-count904 դիտում article-date 11:33 29-01-2024

100 լավագույն ուսանող-մանկավարժներին իմ կողմից կշնորվի Գրիբոեդովի անվան կրթաթոշակ. Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. 

«100 լավագույն ուսանող-մանկավարժներին իմ կողմից կշնորվի Գրիբոեդովի անվան կրթաթոշակ:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հետ կնքեցի հուշագիր, որի համաձայն Մանկավարժական համալսարանի 100 լավագույն ուսանողներն այսուհետ կստանան Գրիբոեդովի անվան կրթաթոշակ Երևանի «Ռուսական գրքի տան» կողմից։

Սա ևս մեկ քայլ է, որով ցանկանում եմ խթանել մանկավարժությունը, ուսուցչի աշխատանքը։ Սրանով ցանկանում եմ խրախուսել ապագա ուսուցիչներին, որպեսզի նրանք զգան, որ իրենց աշխատանքը, իրենց առաքելությունը գնահատված է մեր հասարակության կողմից...»

Նմանատիպ նյութեր