211652_close_icon
views-count16517 դիտում article-date 13:09 31-01-2024

Արտակարգ դեպք ՝ Կոտայքի մարզում. Opel-ի վարորդը Կանանց գաղութի մոտ ընկել է ձնակույտի մեջ, բախվել գազատար խողովակին, ապա քարին, ու հայտնվել ձորակում. նրան օգնության են հասել փրկարարները, պարեկներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի՝ ժողովրդին հայտնի՝ Կանանց գաղութի մոտ ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես դեքպի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ 66-ամյա Սամվել Մ.-ն վարելով Opel Astra մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձնակույտերում, առաջ ընթացել, բախվել գազատար խողովակին, ապա քարին և հայտնվել ձորակում:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը, ում ավտոմեքենայի մեջ քնած հայտնաբերել են պարեկներն ու փրկարարները, հետազոտվել է բժիշկների կողմից, բայց հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբլոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր