83541 դիտում
16:55 23-09-2019
Ավտովթար Արմավիրի մարզում․ 22-ամյա վարորդը Opel-ով բախվել է գազատար խողովակի հենասյուներին և հայտնվել դաշտում․ նրան, ով տեղափոխվել է հիվանդանոց, առաջինը օգնության են հասել քաղաքացիները, փրկարարներն ու բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, սեպտեմբերի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 QS 628 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Պ․-ն Էջիմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, և առաջ ընթանալով, հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն են գործել նաև Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչներ Մուշեղ Գասպարյանն ու Հովհաննես Գրիգորյանը։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արմավիրի մարզի պատասխանատուները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+