211652_close_icon
views-count766 դիտում article-date 18:27 01-02-2024

Նիկոլին այլեւս չի բավարարում նախկինների դեմ կազմակերպած «որսը»․ Էդուարդ Շարմազանով

ՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Հեղափոխությունը խժռում է սեփական զավակներին։ Ասել եմ ու կասեմ՝ Նիկոլը, բացի մեկ հոգուց պատրաստ է բոլորիդ «ժերտվա» տալ։ Հերթով ու կարգով… Տեսարաններ են պետք պոպուլիզմի տրիբունին։ Նրան այլեւս չի բավարարում նախկինների դեմ կազմակերպած «որսը»։ Հերթը հեղափոխական զավակներինն է։

Նիկոլին հանգիստ չեն տալիս Ռոբեսպիեռի դափնիները։ Նա էլ սկսեց փուռը տալ հեղափոխականներին,օրինակ՝ Դանտոնին։

Եվ Դանտոնը գիլյոտինի մոտ ասեց՝ Մաքսիմելիեն,հաջորդը դու ես լինելու։ Դա մարգարեություն էր… Հենց նույն Ռոբեսպիեռը քիչ անց դարձավ հեղափոխության «վերջին զոհը»։ Ասում են՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի»։

Նմանատիպ նյութեր