211652_close_icon
views-count1159 դիտում article-date 13:15 03-02-2024

Գերմանիայի զինուժն ունակ չէ դիմակայել ռուսական բանակին․ գերմանացի պատմաբան

Գերմանացի փորձագետ Նեյցելը հայտարարել է, որ Լիտվայի վրա ռուսական հարձակման դեպքում գերմանական զինված ուժերը չեն կարողանա դիմակայել ռուսական բանակին։

«Մենք այլևս չենք կարող բացառել, որ Գերմանիայի զինված ուժերը ստիպված կլինեն կռվել։ Իհարկե, բանակը կպայքարի, բայց այս պահին հավանաբար նա կարող է միայն ապացուցել, որ գիտի արժանապատվորեն մեռնել։ Այնուհետև ռուսները 30 կմ կանցնեն Բելառուսի սահմանից մինչև Վիլնյուս»,- ասել է Նեյցելը, փոխանցում է Bild-ը։

Փորձագետի կարծիքով՝ եթե Դոնալդ Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ, կարող է լրջորեն նվազեցնել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական աջակցության պարտավորությունները։ Նայթելն ընդգծել է, որ այժմ Ֆրանսիան և Իտալիան նույնպես պատրաստ չեն լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել։

«Իսկապես, պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ցանկանում է երկիրը պատերազմի պատրաստ դարձնել։ Բայց ասեք ինձ, միջին զինվորը որևէ փոփոխություն նկատե՞լ է: Նրանք սպորտով չեն զբաղվում, ավելի շատ վարժություններ չեն կատարում, զինամթերք չունեն»,- նշում է Նեյցելը։

INSA-ի վերջին հարցումը, որն իրականացվել է հատուկ BILD-ի համար, ցույց է տվել, որ Գերմանիայի քաղաքացիների 46%-ը մտահոգված է Գերմանիայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակմամբ։ Հարցվածների 39%-ը նույնիսկ արտակարգ դրությանը պատրաստ լինելու համար պարագաներ է հավաքել։

Նմանատիպ նյութեր