211652_close_icon
views-count730 դիտում article-date 13:34 03-02-2024

Բայդենն Ուկրաինային աջակցելու ԵՄ որոշումը պատմական է որակել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Ինչպես հայտնում է Սպիտակ տունը, Բայդենը ողջունել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցությանը հավանություն տալու Եվրամիության պատմական որոշումը։

Բայդենը բարձր է գնահատել ԵՄ-ի հաստատուն աջակցությունն Ուկրաինային, որը շարունակում է պաշտպանվել ռուսական ագրեսիայից և իրագործել իր քաղաքացիների եվրաատլանտյան նկրտումները։

Ֆոն դեր Լեյենն իր հերթին ընդգծել է Ուկրաինային Միացյալ Նահանգների շարունակական աջակցության կարևորությունը, որն անհրաժեշտ է այդ երկրին՝ իր ժողովրդի ազատությունն ապահովելու պայքարի համար։

Նմանատիպ նյութեր