211652_close_icon
views-count47701 դիտում article-date 16:00 03-02-2024

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ ճակատ ճակատի բախվել են Ford Transit-ն ու բենզատար ЗИЛ-ը․ վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Գեղարոտ-Ծիլքար հատվածում ճակատ ճակատի բախվել են Ford Transit մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բենզատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդրը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության  փրկարար  ծառայության Արագածի հրշեջ փրկարարկան ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները ավտոմեքենայի մեջ վիրավորին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան»  բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանտար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանտարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Տարածքը սամանազատել են նույն վաշտի պարեկներ Ստեփան Հովակիմյանն ու Գագիկ Նալչաջյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Արագածի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ЗИЛ-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված Ford Transit-ի վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր