211652_close_icon
views-count80150 դիտում article-date 09:55 04-02-2024

Տարվա աղմկահարույց քրեական դեպքերից մեկի բացահայտումը Կոտայքի պարեկների և Աբովյանի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի կողմից․ վերջիններիս պրոֆեսիոնալ աշխատանքը կզարմացներ անգամ Շերլոք Հոլմսին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի ճիշտ, գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես ծանր, մի քանի բազմադրվագ հանցագործություններ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ, իրենց օպերատիվությամբ փայլել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկները հետապնդել ու վնասազերծել էին առանձնապես ծանր հանցագործությունների մեջ կասկածվող Արտաշ Խաչատրյանին, ով բերման էր ենթարկվել ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր էին ձևակերպվել և փոխանցվել  ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային  քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին  և նախաձեռնվել էր քրեական վարույթ Տ․ Բաղյանի կողմից, ում ցուցաբերած սրտացավ ու պրոֆեսիոնալ աշխատանքը տվեց իր արդյունքը։

Ա․ Խաչատրյանի նկատմամբ նախաձեռնվեց քրեական վարույթ, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, 207-րդ հոդվածի 1-ին մասով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ առանձնապես ծանր, միջին ծանրության և ոչ մեծ ծանրության՝ շորթման, ավազակային հարձակումներ, խարդախություն, ապօրինի բնակարան մուտք գործելու, վարորդական իրավունքի վկայականը կասեցված վիճակում ավտոմեքենա վարելու դեպքերով։ 

Հունվարի 10-ին, Ա․ Խաչատուրյանը պարեկների կողմից բերման է ենթարկվում ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Աբովյանի քննչական բաժին, որտեղ պարզվել է, որ գտնվելիս է եղել հետախուզման մեջ։ Նա եղել է Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով։ Կան տեղեկություններ, որ Porsche Cayenne-ը առևանգված է եղել։

Գ. Շամշյանի տեղեկություններով քննիչ Տ․ Բաղյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի միջնորդությունը և որոշում է կայացրել Ա․ Խաչատուրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ իրականացվել էր օպերացիա, որի արդյունքում տաք հետքերով հայտնաբերվել էին առևանգված ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկ Աշոտ Բադալյանը, չլինելով ծառայության մեջ (այդ օրը իր հանգստյան օրն էր), Արգել-Նոր Գեղի ճանապարհահատվածում ժամը 12։30-ի սահմաններում ընթանալիս է եղել, երբ նկատել է Mercedes G մակնիշի 27 KP 007 համարանիշի և Toyota Land Crauser մակնիշի 33 JJ 303 համարանիշի ավտոմեքենաները։ Ա․ Բադալյանը հիշել էր, որ «յաշիկի» վրա տեղադրված համարանիշները իրենը չեն, այն պատկանում է ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքից գողացված Range Rover մակնիշի ավտոմեքենային։ Այդ մասին նա հեռախոսակապով տեղեկացրել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանին։ Վերջինս պարեկին հայտնել էր, որ նա շարունակի հետևել ավտոմեքենաների շարժը մինչև իրենք կհասնեն Նոր Գեղի։ Պարեկը շարունակել է հետապնդումը և նկատել, որ վերջինները Նոր Գեղի գյուղում՝ նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անվան փողոցի 2-րդ փակուղում կանգնեցնում են յաշիկը, որի միջից վարորդը դուրս է գալիս և ուղևորվում է Toyota Land Crauser-ի մոտ, նստում այն և շարունակում են այս անգամ Toyota-ով երթևեկությունը՝ Ֆ․ Թևոսյան փողոցում։ 

Դ․ Հովհաննիսյանի գլխավորությամբ պարեկները բավականին օպերատիվ ու մի քանի ճանապարհներով, քանի որ Նոր Գեղիի այդ հատվածում մի քանի ճանապարհներ էին, ու հնարավոր էր՝ կասկածյալները այլ ճանապարհով ճողոպրեին, օպերատիվ ու գրագետ են գտնվում և Ֆ․ Թևոսյան փողոցում «կալմեջ» են անում կասկածյալներին, «փռում ասֆալտ»-ին ու գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայությամբ ձերբակալում են Toyota Land Crauser-ի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արտաշ Խ․-ին և ուղևոր, Երևանի բնակիչ 23-ամյա Վաչագան Ս․-ին, ով պարզվում է եղել է «յաշիկ»-ի վարորդը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով պարզվել էր, որ Mercedes G մակնիշի ավտոմեքենայի հաշվառման իրական համարանիշը եղել է 53 PA 555, որ դեկտեմբերի 9-ին առևանգվել է Երևան քաղաքում և այդ առևանգման փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Ս․-ն և հայտնել, որ իր ավտոմեքենան Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում առևանգել են։ Պարզվել էր նաև, որ «յաշիկ»-ի վրա տեղադրված 27 KP 007 համարանիշները պատկանում են օտարերկրացի Պունգավանան Կարունանիդհին պատկանող Range Rover-ին։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր