211652_close_icon
views-count42084 դիտում article-date 15:58 19-03-2024

Արմավիրում ՀԿԳ ավագ քննիչի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտվել է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանքի գողության դեպք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրանյանը, մեկ այլ՝ իր մոտ գտնվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում, բացահայտել է առանձնապես խոշոր չափի գողության դեպք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչի պրոֆեսիոնալ ու գրագետ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ Արմավիրի գյուղերից մեկի բնակիչ, 31-ամյա Արթուր Մ.-ն 2022 թվականի մայիսի 24-ին Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Ռաֆիկ Ս.-ի հետ կոտրել են Սարդարապատ գյուղի բնակիչ 46.-ամյա Մերի Ղ.-ին պատկանող գեղեցկության սրահի մուտքի դուռը, ապա մտել ներս և այնտեղից գողացել «Էլոս» տեսակի մազահեռացման սարք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ապարատն արժե մոտ 10 հազար ԱՄՆ դոլար։

Քննիչը նաև օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ գողոնը հետագայում գողերը հետ են վերադարձրել տիրոջը։

Այդ տեղեկությունը պարզվում է։

Դեպքի փաստով անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր