211652_close_icon
views-count58856 դիտում article-date 20:04 06-02-2024

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Սևանի թունելի մոտ մի քանի տոննա ձնահյուսքը փակել է ճանապարհը․ օպերատիվ են գործել «Ճանապարհային դեպարտամենտ»-ի, տեղի ճանշինի, Սևանի հրշեջ փրկարարներնն ու ՊԾ Գեղարքունիքի և Տավուշի պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 6-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի թունելի սկզբնամասում ձնահյուսքի պատճառով ճանապարհի մի զգալի հատված փակվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերության աշխատակիցները՝ գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով ժամանել են նաև մարզպետարանի աշխատակիցները։

Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը, ժամանակավոր դադարեցրել են տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը և ճանապարհն սպասարկող ճանշինականները բավականին օպերատիվորեն, կարճ ժամանակում հատուկ տեխնիկաների գործադրմամբ ձնահյուսքից թափված մի քանի տոննա ձյունը հեռացրել են ճանապարհից։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի թիվ 30, 32 և Տավուշի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ։

Ընդհանուր առմամբ փակվել էր մոտ 100 մ երկարությամբ ճանապարհ, ձյան բարձրությունն էլ հասնում էր մոտ 2-2,5 մ։

Սկզբից նաև տեղեկություններ կային, որ հնարավոր է ձնահյուսի տակ ավտոմեքենաներ լինեն․ բարեբախտաբար տեղեկությունը հերքվեց։
Արդեն երթևեկությունը նշված հատվածում շնորհիվ «Ճանապարհային դեպարտամենտ»-ի, ճանապարհն սպասարկող ճանշինի, ՊԾ

Գեղարքունիքի մարզի պարեկների, Սևանի և Դիլիջանի փրկարարների վերականգնվել է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+

Նմանատիպ նյութեր