28299 դիտում
20:25 06-02-2024
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում բախվել են Nissan Murano-ն ու հողով բարձված Mercedes բեռնատարը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում «Առինջ մոլ» - Գառնի գյուղ տանող ճանապարհահատվածում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են Nissan Murano մակնիշի ավտոմեքենան և հողով բարձված Mercedes մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդին հրշեջ փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորին բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգրո Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի, 2-րդ վաշտի, 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գոռ Աբրահամյանն ու կրտսեր պարեկ Մելիք Սիմոնյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են բեռնատար Mercedes-ի և հիվանդանոց տեղափոխված Nissan-ի վարորդի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Nissan-ի վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ իրանցի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+