1369 դիտում
16:38 07-02-2024
Մեր համբերության բաժակը լցվել է․ «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի տնօրենը իրավական գործընթաց է սկսելու. Oragir.News
Երևանի ավագանու արտահերթ նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը Տիգրան Ավինյանին մեղադրեց ժողովրդի գումարները մսխելու մեջ: Նա նաև նշեց, որ «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ու քաղաքապետ Տիգրանն Ավինյանը 2022 թվականին նույն մեքենան են գնել։
Oragir.News-ի հետ զրույցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասաց, որ բոլոր նոր ստեղծված կազմակերպությունները, դրանց տնօրենները և այլ անձիք աշխատանքային գործունեությունը իրականացնելու համար պետք է ունենան ծառայողական մեքենա։
«Չեմ հասկանում, թե ինչումն էր խնդիրը։ Շատ կարևոր Է՝ մեքենան ձեռք է բերվել գնումների մասին օրենքի հստակ ընթացակարգերով, 2022 թվականին, ID տեսակի էլեկտրական ավտոմեքենա է։ Եվ քանի որ այդ ժամանակ «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը նոր ստեղծված էր, կար խնդիր ծառայողական մեքենայի, ինչը և քաղաքապետի թույլտվությամբ ձեռք է բերվել։ Այդ մեքենան նաև միջավայրի պահպանման տեսանկյունից է ձեռք բերվել, հիշեցնենք, որ կառավարությունը նույնպես հորդորում է օգտագործելու էլեկտրոմեքենաներ»։
Արմեն Բեգոյանն անդրադառնալով Պեդրո Զարոկյանի հնչեցրած թվերին, թե «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը թանկ գներով ծառեր է ձեռք բերել, այնինչ կարող էին ավելի մատչելի գնել, ասաց, որ այսօր ավագանու նիստում հնչեցրած բոլոր թվերը իրականությանը չեն համապատասխանում։
«Պեդրո Զաոկյանի՝ «Կանաչապատման» հասցեին հնչեցրած տարբեր թվերը իրականության հետ որևէ աղերս չունեն։ Մենք էլ ունենք մեր համբերության բաժակը, և արդեն կսկսենք իրավական գործընթացներ Պեդրո Զարոկյանի կեղծարարության դեմ։ Նա պետք է պատասխան տա, այնպես չի, որ ով, երբ ինչ ուզի ասի և պատասխան չտա օրենք առաջ»,- եզրափակեց Բեգոյանը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
703 դիտում
21:37 16-11-2024
Իսրայելի նախագահը, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել է մեկնել Բաքու
745 դիտում
20:31 16-11-2024
Ինչ են քննարկել Պուտինը և Շոլցը․ Մոսկվան մանրամասներ է հայտնում հեռախոսազրույցից
820 դիտում
19:10 16-11-2024
Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը