211652_close_icon
views-count55692 դիտում article-date 09:32 03-12-2024

Համատարած գործադուլ՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում. վարորդները հրաժարվում են դուրս գալ երթուղի՝ ասելով. «Մեր համբերության բաժակը լցվել է, հերիք է քաղաքապետարանը գլխներիս տակ փափուկ բարձ դնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով աշխատակիցներ վաղ առավոտից հայտարարել են գործադուլ և հրաժարվում են դուրս գալ երթուղի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Տևական ժամանակ է՝ մեզ խաբված ենք զգում։ Ամեն անգամ քաղաքային իշխանությունները խոստանում էին, որ կվերանայեն մեր աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունը, այսինքն մեր աշխատավարձը կբարձրացնեն, «կանեցներում» կունենանք բարվոք պայմաններ։ Սակայն ոչ մի առաջընթաց չկա, էլ չենք ասում բազմաթիվ պրոբլեմների մասին, որոնց մասին տեղյակ են հենց քաղաքապետարանում։ Հիմա արդեն մեր համբերության բաժակը լցվել է, ինչքան կարելի է խաբել, խաբել, խաբել։  Քաղաքային իշխանությունը պետք է իմանա, որ չի կարող խաբելով համոզել մեզ, ասել դուրս եկեք գործի։  

Ստիպված ենք դիմել այս ծայրահեղ քայլին, քանի որ այդ տրանսպորտից օգտվում են նաև մեր հարազատները։ Մենք էլ ենք ուզում ժողովրդի համար լավ լինի, բայց նաև իշխանությունները պիտի մի քիչ մտածեմ մեր մասին։ Մի օր որ երթևեկեք, կտեսնեք՝ ամենավերջին բաներն են ասում, էն տեսակ անեծքներ են տալիս։

Դուք մի օր պիտի շրջեք ավտոբուսով ու կտեսնեք իրականում ինչ է կատարվում։ Հասնում ենք «կանեց», չենք կարողանում մեր բնականոն կարիքները հոգալ, ավտոբուսը տանում ենք մոյկա, ժամերով սպասում ենք, խցանումների պատճառով մի քիչ ուշանում ենք, մեզ են մեղադրում։ Էնքան բան կա ասելու, որ չեք պատկերացնի։ Երևանն սպասարկող 3 պարկերում էլ գործադուլ է, պահանջում ենք, որպեսզի մեր կողմից բարձրացված հարցերը լուծեն, հակառակ դեպքում առեք ձեր գդալն ու կերեք ձեր եփած բորշչը»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր