211652_close_icon
views-count11878 դիտում article-date 16:45 07-02-2024

Ես իմ խոսքերից չեմ հրաժարվում․ Գագիկ Շամշյանի պատասխանը՝ «Հայկական ժամանակ»-ին. Oragir.News

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հունվարի 25-ին «Live talks Նազենի Հովհաննիսյանի հետ» հաղորդման ընթացքում ի թիվս այլ հարցերի անդրադարձել էր նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած մի միջադեպի։

Ըստ ֆոտոլրագրողի՝ Մելիք Ադամյան փողոցում ցուցարարները վանկարկում են «Սաշիկ, պի, բի՜պ, պազիկ, պի, բի՜պ», ինչին ի պատասխան Սաշիկ Սարգսյանը հայհոյել է ու երեք մատի կոմբինացիա ցույց տվել․ այդ շարժումը կարողացել է լուսանկարել միայն ինքը՝ Գագիկ Շամշյանը։

Ֆոտոլրագրողը լուսանկարը տվել է «4-րդ իշխանություն», «Առավոտ», «168», «Հայկական ժամանակ» թերթերին։

«Սաղ թերթերը տպեցին, Նիկոլի թերթը չտպեց, մշմըշ առավ երևի, չտպեց, չոտկի եմ ասում»,- հաղորդման ընթացքում ասում է Գագիկ Շամշյանը։

Այս հաղորդման հրապարակումից մոտ 2 շաբաթ անց Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը», հոդված է հրապարակել և նշել, որ Գագիկ Շամշյանը ստել է։

«Գագիկ Շամշյանը ստում է․ «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն նման լուսանկար չի փոխանցվել»,- գրել է ՀԺ-ն։

Oragir.News-ը կապ հաստատեց Գագիկ Շամշյանի հետ, վերջինս պատասխանեց շատ կարճ․ «Ես իմ խոսքերից չեմ հրաժարվում»։

Նմանատիպ նյութեր