211652_close_icon
views-count28604 դիտում article-date 23:42 10-04-2022

Ողբերգական ավտովթար Երևանում. Opel Omega-ն բախվել է երկաթյա էլեկտրասյանը. «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 60-ամյա վարորդը՝ գիտակցության չգալով. մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 60-ամյա Կարեն Գևորգյանը՝ իր վարած Opel Omega մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային 44 հասցեի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա էլեկտրասյանը:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Գևորգյանը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աստղիկ« բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:
 
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Շուշանիկ Վարդերեսյանն ու Հակոբ Կարապետյանը:
 
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից պետք է ժամանեին բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանն ու օրվա հերթապահ հետաքննիչը, սակայն հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է: Որից հետո Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում:
 
Ըստ նախնական տեղեկությունների, վարորդի կողմից ավտովթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելիս նրան ինքնազգացողության վատանալը: Այդ մասին ասում էին դեպքի վայրում:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր