211652_close_icon
views-count682 դիտում article-date 19:33 08-02-2024

Իրանական գազի արտահանումը Թուրքիա նվազել է

Եվրախորհրդարանի վիճակագրական կենտրոնը հրապարակել է Իրանից Թուրքիա արտահանված բնական գազի ծավալների վերաբերյալ 2023թ․-ի տվյալները։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Ըստ կենտրոնի տրամադրած տեղեկատվության՝ 2023թ․-ին  Իրանից Թուրքիա է արտահանվել 5մլրդ 400մլն խմ գազ։ Նախորդ տարվա համեմատ այդ թիվը  նվազել է 42 տոկոսով։

Թուրքական աղբյուրը նշում է, որ 2022-ին Իրանը Թուրքիա է արտահանել 9 մլրդ 400 մլն խմ գազ։ Հաղորդվում է, որ Իրանը մեկ ամսում Թուրքիա է արտահանում միջինը 500-900 մլն խմ գազ։

Նմանատիպ նյութեր