211652_close_icon
views-count880 դիտում article-date 21:00 08-02-2024

Շառլ Միշելը ողջունել է Բրյուսելյան գործընթացը վերսկսելու Բաքվի հանձնառությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ ձևաչափով հանդիպումները Հարավային Կովկասում կայունության և զարգացման հասնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միշելը նշել է X-ի իր միկրոբլոգում՝ Ալիևին շնորհավորելով նախագահ վերընտրվելու կապակցությամբ։  

Գրառման մեջ նա  կարևորել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հետ Ադրբեջանի համագործակցության շարունակականությունը։

ԵԽ նախագահը տեղեկացրել է, որ Ալիևի հետ բովանդակային քննարկումներ են ունեցել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ՝ ողջունելով Բրյուսելյան եռակողմ ձևաչափով հանդիպումները վերսկսելու նրա հանձնառությունը։

Նմանատիպ նյութեր