211652_close_icon
views-count1738 դիտում article-date 22:45 09-02-2024

Եթե Փաշինյանը Սյունիքով ռուսական վերահսկողությամբ ճանապարհ տար, Արցախի հայաթափում չէր լինի․ Էդուարդ Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈւԹ. tert.am

Եթե Փաշինյանը Սյունիքով ռուսական վերահսկողությամբ ճանապարհ տար, Արցախի հայաթափում չէր լինի, գրում է tert.am-ը։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Եվ Արցախի հայաթափումը, և Լաչինի փակումը, և Արցախի հանդեպ ագրեսիան, և ՀՀ 200 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիան ունի 1 պատճառ՝ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետից հրաժարվելը։

Եթե հարգեր իր ստորագրությունը, ճանապարհը տար՝ ռուսական վերահսկողությամբ, որևէ խնդիր չէր առաջանա։ Ոչ միայն չարեց, այլև այդ նույն տարածք եվրոպական դիտորդներ բերեց, հրաժարվեց ՀԱՊԿ-ի զորավարժություններից, թռավ Արևմուտքի գիրկը, հրաժարվեց ռուսական միջնորդությունից»,- նշել է Շարմազանովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր