39274 դիտում
12:56 11-02-2024
Կրակոցներ՝ Երևանում․ ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին կրակոցներ արձակողին ու ատրճանակը․ նա «Սուր և նիզակ» անվտանգության պահնորդներից է
Երեկ՝ փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավանեսովի փողոցում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ տեղեկությունները հավաստի էին և նշված փողոցից ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են տեղափոխել Երևանի բնակիչ 49-ամյա Արա Ա․-ին։
Պարզվել է, որ նա իր մոտ եղած ատրճանակով 5 հատ կրակոցներ է արձակել դեպի օդ։
Բարեբախտաբար տուժածներ չկան։
Տեղում աշխատել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները Արա Ա․-ի մոտ հայտնաբերել են նաև ատրճանակը։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արա Ա․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Սուր և նիզակ» անվտանգության ծառայությունում, որպես պահնորդ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+