211652_close_icon
views-count20206 դիտում article-date 13:16 11-02-2024

Սուրբ Սարգիս եկեղեցում կայացավ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած հայորդիներ Դավիթ Կարապետյանի և արցախցի Միքայել Սարգսյանի սուրբ մկրտությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 10-ին,։Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կայացավ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած հայորդիներ Դավիթ Կարապետյանի և արցախցի Միքայել Սարգսյանի սուրբ մկրտության արարողությունը:

Վիրավոր տղաները Մամիկոն Խուրշուդյանի հեղինակած «Հայրեններ» գրքի հերոսներն են:

Մկրտվողների քավորը հենց գրքի հեղինակն է՝ Մամիկոն Խուրշուդյանը: 

Մկրտության արարողությունն իրականացրեց տեր Շահե քահանա Հայրապետյանը։

Քահանայի օրհնության, քրիստոնեական պատգամներով և մաղթանքի խոսքով էլ տղաները ընդունեցին Սուրբ մյուռոնը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 365+
365+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր