211652_close_icon

Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի թոռների մկրտությունը. ՀԺ

views-count4211 դիտում article-date 09:43 25-10-2014
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի թոռների մկրտության արարողությունը։ «Արարողությունն անցնում էր բավական համեստ, ու մասնակիցների թիվը մեծ չէր։ Բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չկար։ Այնտեղ էր միայն Աբրահամյանի մորաքրոջ թոռը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը։ Ի դեպ, մկրտության արարողությունը կատարում էր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Արարողությունը երկար չտևեց՝ մի քանի րոպե ընտանիքի անդամների և թոռների հետ լուսանկարվելուց հետո նրանք հեռացան»,-նշում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր