211652_close_icon
views-count1384 դիտում article-date 11:52 12-02-2024

Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդների օրերը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։

2023-2024 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2024 թվականի մայիսի 24-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

2023-2024 ուսումնական տարում՝

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի մարտի 18-ից 31-ը ներառյալ,
Երկրորդ դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ,
Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդները տրվում են 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ։

Նմանատիպ նյութեր