211652_close_icon
views-count904 դիտում article-date 13:47 12-02-2024

ԵՄ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Փետրվարի 12-ին Ադրբեջանում Եվրամիության (ԵՄ) դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։
Այս մասին հայտնում է Report-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Հանդիպման ընթացքում լուրջ մտահոգություն է արտահայտվել Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) գործունեության վերաբերյալ, ինչը, ըստ Բաքվի, «հակասում է այս առաքելության և նրա գործունեության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններին»։

Նշվել է, որ ի տարբերություն տարածաշրջանում կայունության և Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատման հայտարարված նպատակների, «առաքելությունը լայնորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք»։

ԵՄ դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ առաքելությունը, փաստորեն, դարձել է «հեռադիտակային դիվանագիտության գործակալ»՝ նպաստելով տարբեր եվրոպացի պաշտոնյաների և ոչ պաշտոնական պատվիրակությունների այցերին սահմանամերձ շրջաններ։

Նմանատիպ նյութեր