211652_close_icon
views-count2107 դիտում article-date 19:06 13-02-2024

«Գագիկ, սուրճ խմո՞ւմ ես». Ադրբեջանցիներն ամեն օր այսպես կանչել են Ներքին Հանդում զոհված Մանուկյանին

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհված Գագիկ Մանուկյանը Քասախից էր, երեք անչափահաս երեխաների հայր:

Aravot.am-ի տեղեկություններով՝ կինը նոր էր վիրահատվել, նախօրեին Մանուկյանը դիրքերից իջել է, այցելել կնոջը, համբուրել նրան, խոստացել, որ էլի կգա ու նորից դիրքեր գնացել: Մեզ նրա ազգականներից  պատմեցին, որ Գագիկի անունը թշնամին լավ գիտեր, գրեթե ամեն օր տարբեր ժամերի նրան ձայն են տվել՝ Գագիկ, սուրճ  խմո՞ւմ ես: Բացի սուրճի հրավիրելուց թշնամին նաեւ սպառնալիքներ է նրա հասցեին պարբերաբար ուղղել՝ «դու մեր ձեռքով ես գնալու», «վիզդ պոկելու ենք»:

Մեր տեղեկություններով՝ այսօրվա 4 զոհերը մտերիմ ընկերներ են եղել:

Նմանատիպ նյութեր