211652_close_icon
views-count1060 դիտում article-date 11:25 14-02-2024

Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, Արթուր Երոյանը` ԶՈւ ԳՇ պետի տեղակալ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի փետրվարի 13-ի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արտակ Բուդաղյանին նշանակել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար», - նշված է փաստաթղթում:

Նույն օրը մեկ այլ հրամանագրով էլ ՀՀ նախագահը ԶՈւ ԳՇ պետի տեղակալ է նշանակել Արթուր Երոյանին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արթուր Երոյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»:

Նմանատիպ նյութեր