211652_close_icon
views-count56392 դիտում article-date 19:06 14-02-2024

Սևանում պարեկները իրականացրել են «Սևանի ջուրը չի մաքրի ձեր կեղծ համարները» օպերացիան․ հայտնաբերվել են մեծ թվով փոխարինված համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում «յաշիկ» ու «նիվա»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզում հայտնաբերել են մեծ թվով օրինախախտ այնպիսի վարորդների, ովքեր իրենց կողմից վարած ավտոմեքենաների վրա տեղադրել են փոխարինված համարանիշիներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նորատուս գյուղի բնակիչ 34-ամյա Ավետիք Հ․-ն իր կողմից վարած Mercedes G (յաշիկ) մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրել է փոխարինված համարանիշներ, որոնք ռուսական են։

Պարեկները կարճ ժամանակում օպերատիվ  տվյալներ են ստանում, թե որ ուղղությամբ է Ավետիք Հ․-ն վարում ավտոմեքենան ու հաշված րոպեների ընթացքում Ա․ Մարտիրոսյանի կարգադրությամբ իրականացվում է «Սևանի  ջուրը չի մաքրի ձեր կեղծ համարները» օպերացիա ու մինչ «յաշիկավար»-ը Գեղարքունիքի մարզի վարչական տարածքից կփորձել դուրս գալ պարեկները նրան իրենց «ուռկանի» մեջ են առնում և ավտոմեքենան, որի վրա տեղադրված է լինում է O 001 AM 01 համարանիշներ, տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք։ 

Փետրվարի 12-ին,  հերթական օպերատիվ տեղեկություններով պարեկների կողմից հայտնաբերվում է մեկ այլ օրինախախտ վարորդ։ Ջրային պարեկը տեղեկություն է հայտնում ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակ, որ Գավառ քաղաքում Նորատուս գյուղի բնակիչ 25-ամյա Արտակ Մ․-ն չի ենթարկվում իրենց օրինական պահանջների և խոչընդոտում է իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը, ինչի համար էլ պարեկները ստիպված կիրառում են վարչական ձերբակալում և նրան ու իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան տեղափոխում են ոստիկանության Սևանի բաժին։  Պարզվում է, որ «Նիվա»-ի վրա տեղադրված համարանիշները փոխարինված են, իսկ արդեն ոստիկանությունում Արտակ Մ․-ի մոտ հայտնաբերվում է փականով ընդհանուր 20 սմ երկարությամբ դանակ։ Պարզվում է նաև, որ «Նիվա»-ի վրա տեղադրված համարանիշները այլ ավտոմեքենայի է։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր