15518 դիտում
21:10 14-02-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով «սայլը տեղից կարծես թե շարժվում է»․ «փոսերից կաթված ստացած» Նոր Հաճնի կամրջի վրա ժամանակավորապես կատարվում են փոսալցումներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հունվարի 31-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Հայաստանում գործող ամենաբարձր, ժողովրդին հայտնի Նոր Հաճնի կամրջի անմխիթար վիճակի մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ սկսվել են ուսումնասիրություններ, որպեսզի հնարավորության սահմաններում կամուրջը ասվալատապատվի, իսկ մինչ այդ արդեն կատարվել է փոսալցման աշխատանքներ և առաջիկայում, եղանակային բարենապաստ պայմանների առկայության դեպքում հնարավոր է կամուրջը կապիտալ վերանորոգվի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Կոտայքի մարզում հայտնի Նոր Հաճնի կամուրջը վերջին ամիսներին կարծես ռմբակոծության վայր հիշեցներ: Այնքան մարդաբոյ փոսեր էին առաջացել, որ վարորդները ավտոմեքենաները կոտրում էին այդ փոսերի մեջ՝ անկախ իրենց կամքից հայտնվելով դրանցում, քանի որ մարդիկ չգիտեին, թե որ փոսից փախցնեն։ Եղել են նաև դեպքեր, որ փոսերի հետ «ողջագուրվելուց» հետո ավտոմեքենաների անվահեծաններ են կոտրվել ու մարդիկ ահազանգել են ապպա, ապպայից պատասխանել են «քոփի-փաստ» արած նույն խոսքերը․ «պայմանագրի մեջ չկա, որ փոսի մեջ ընգնես պիտի մենք փող տանք» ու վարորդները ամենաքաղցր խոսքերով են հիշում կամուրջն ասֆալտապատողներին ու հետո հաշտվում են այն մտքի հետ, որ «եղունգ ունես, գլուխդ քորի»։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+