211652_close_icon
views-count1102 դիտում article-date 21:50 14-02-2024

Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կրկին ամենավերջին սինլքորի նման հոխորտացել է՝ վիրավորելով նաև մեր բանակը․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալիևի՝ Հայաստանին ուղղված հայտարարություններին․

«Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կրկին ամենավերջին սինլքորի նման հոխորտացել է՝ վիրավորելով նաև մեր բանակը։

Սրան լռեցնելը պետք է ամեն հայաստանցու և հայի պատվի գործ դառնա, որովհետև ցանկացած լկտիություն սահման ունի։

Իսկ լռեցնելու ամենակարճ ուղին հենց այսօրվանից աշխատելն է, որպեսզի մեր եռագույնը Ստեփանակերտում կրկին ծածանվի»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր