211652_close_icon
views-count71878 դիտում article-date 09:30 15-02-2024

Քրեական վարույթ է նախաձեռնվել երգիչ Սարգիս Եղիազարյանի նկատմամբ, որը նախատեսում է ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել երգիչ Սարգիս Եղիազարյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քր․ օր․-ի 344-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է՝

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը

1. Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը`պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը չի լրացել:

3. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը համարվում է կասեցված, եթե նրա` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցվել է, և կասեցման ժամկետը չի լրացել:

4. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձը համարվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոց վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:

Ավելի վաղ SHAMSHYAN.comներկայացրել էր տեսանյութ, թե ինչպես էր Երևանում վարորդական իրավունքից զրկված երգիչ Սարգիս Եղիազարյանը ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի ճանապարհին դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծում հանդիպակաց երթևեկող ավտոմեքենաների համար, ապա բախվում Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Եղիազարյանն անգամ չէր իջել ավտոմեքենայից և հետաքրքրվել, թե ինչ վիճակում են գտնվում Mitsubishi-ի վարորդն ու ուղևորները

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր