211652_close_icon
views-count13818 դիտում article-date 17:59 12-03-2022

Կալանավորին խոշտանգողին՝ ազատազրկում 7 տարի 6 ամիս ժամկետով. Aravot.am

Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. նոյեմբերի 5-ից ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի թիվ 478-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետի պաշտոնը եւ հանդիսանալով պաշտոնատար անձ, 2018թ. մարտի 16-ին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք, հայտնում է Aravot.am-ը:

Արմեն Ջիվանի Հովհաննիսյանին մեղավոր են ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներում («Առավոտը» լուսաբանել է այս գործով մի քանի դատական նիստեր): 2019թ. նոյեմբերի 26-ի՝ Երեւան քաղաքի դատավոր Դ. Բալայանի դատավճռով, նրան վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկմամբ երեք տարի ժամկետով:

Արմեն Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել էր 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՕ-414-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ այդ հիմքով նա ազատվել էր ազատազրկման ձեւով նշանակված պատժի հետագա կրումից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում:

Նմանատիպ նյութեր