105792 դիտում
10:16 17-02-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ BMW-ն «Բելաջիո» ռեստորանի մոտ կոտրել է երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված հայտնվել Գետառում․ վիրավորներին մեծ դժվարությամբ պատգարակներով դուրս են բերել պարեկները, փրկարարներն ու բժիշկները․ՖՈՏՈՌԵՊՐՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Գետառի վրա տեղադրված երկաթե ճաղավանդակներին, մոտ 40 մետր ճաղավանդակ կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Գետառում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Կորյան Ապրեսյանը, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Արամ Մանուկյանն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Վահե Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներից 2-ին մեծ դժվարությամբ դուրս են բերել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ մեկին դարձյալ մեծ դժվարությամբ դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։
Բոլոր վիրավորներին դուրս են բերել պատգարակով և մինչ հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմեն Մուրադյանն ու կրտսեր պարեկ Արթուր Հակոբյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է Կորյուն Ապրեսյանը։
Տեղում նաև հերթապահություն են իրականացրել ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ, մինչ դեպքի վայր կբերվի հատուկ վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան դուրս բերվի Գետառից, որից հետո քննիչի հանձնարարականով տեղափոխվելու ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանավող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+