211652_close_icon
views-count1051 դիտում article-date 19:48 18-02-2024

Արարատ Միրզոյանը Մյունխենում շփումներ է ունեցել Պորտուգալիայի և Կանադայի ԱԳ նախարարների հետ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել նաև Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի և Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության և տարածաշրջանային հարցերի:

«Ուրախ էի հանդիպել Պորտուգալիայի ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում:
 
Մենք մեծ կարևորություն ենք տալիս բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը թե՛ երկկողմ ձևաչափում, թե՛ Եվրոպական միության հարթակում»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նմանատիպ նյութեր