1507 դիտում
09:30 19-02-2024
«Նոան» այժմ ունի նոր հավակնություններ ու նպատակներ․ Կառլոս Ինարեխոս․ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նոայի» գլխավոր մարզիչ Կառլոս Ինարեխոսն ամփոփել է թիմի անցկացրած մարզական հավաքը Կատարում։
«Հավաքը շատ լավ անցավ։
Մենք շատ գոհ ենք, ամեն ինչ շատ հարմարավետ էր, հատկապես խաղադաշտերի որակը, որը մեզ թույլ տվեց անցկացնել որակյալ մարզումներ ու բարելավել մեր խաղային փիլիսոփայությունը և խաղաոճը»-ասել է իսպանացի մասնագետը։
Խոսելով թիմի նորեկների մասին, գլխավոր մարզիչն ասել է․ «Ուրախ ենք, որ թիմում նորեկներ կան։ Կարծում եմ, իմ գալու առաջին օրվանից խաղացողները շատ են առաջադիմել և հավաքի ընթացքում մենք կատարելագործեցինք մի շարք դետալներ, որոնք նախկինում չէին գոհացնում։
Կարծում եմ հիմա թիմն ավելի լավ մարզավիճակում է՝ վստահ է իր ուժերի վրա, ու ավելի ուժեղ ու մրցունակ կմոտենա մրցաշրջանի երկրորդ հատվածին։
Մենք ցանկանում ենք խաղալ ուժեղ թիմերի դեմ, դա ամենակարևորն է, քանի որ առաջնության 2-րդ հատվածում ավելի ուժեղ մասնակցություն ենք ունենալու»:
«Նոան» Կատարում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում անցկացրեց 7 ընկերական հանդիպում։
Մրցելով տեղի Աստղերի լիգան ներկայացնող՝ 5 թիմի, ինչպես նաև Կատարի երկրորդ լիգայի առաջատար «Ալ-Շահանիայի» հետ՝ թիմը մնաց անպարտելի:
Ռուսաստանի չեմպիոն «Զենիթի» հետ խաղում էլ դարպասի գրավում չեղավ։
7 խաղում թիմը տարավ 3 հաղթանակ, խփեց 8 ու բաց թողեց 3 գնդակ, իսկ թիմի կազմը համալրեցին բրազիլացի փորձառու պաշտպան Պաբլո Ռենան Դոս Սանթոսը, Սենեգալի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալֆրեդ Նդիայեն ու Նոր Զելանդիայի հավաքականի հարձակվող Լոգան Ռոջերսոնը։
«Արձակուրդ գնալուց առաջ մենք հանդիպեցինք ակումբի նախագահի և սպորտային տնօրենի հետ ու գրանցեցինք, թե որ դիրքերն ենք ցանկանում ուժեղացնել։ Մեզ համար կարևոր էին կենտրոնական պաշտպանի, կիսապաշտպանի ու վինգերի դիրքերը։
Այս կարևոր դիրքերն էինք ցանկանում ամրապնդել։
Մտածելով մեր հիմնական նպատակի մասին՝ պետք է անենք առավելագույնը, որ հաղթենք յուրաքանչյուր խաղում, հաղթենք Պրեմիեր լիգայում ու գավաթի խաղարկությունում, քանի որ «Նոան» այժմ ունի նոր հավակնություններ ու նպատակներ ունի:
«Առաջանության երկրորդ հատվածը մեկնարկում է և այն տարբերվելու է:
Մենք պետք է ավելի ուժեղանանք, լինենք կենտրոնացված ու չշեղվենք մեր նպատակներից՝ հաղթել խաղերում և գրավել առաջին տեղը»,-ասել է Ինարեխոսը։
Խոսելով առաջնության երկրորդ հատվածի մասին մասնագետն ասել է․ «Մրցակցելու ենք «Փյունիկի», «Արարատ-Արմենիայի», ինչպես նաև «Ուրարտուի» ու «Ալաշկերտի» հետ:
Պետք է խաղանք ամբողջ ուժով՝ 100 տոկոսով մինչև վերջին օրը, որպեսզի հաղթենք բոլոր հնարավոր տիտղոսները։
Դա է մեր նպատակը, ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի, սպորտային տնօրենի և բոլորիս նպատակը։
Սա է մեր ուղերձը:
Շատ կարևոր է լինելու երկրպագուների աջակցությունը։
Խաղերի ընթացքում, սոցիալական մեդիայում նրանք պետք է լինեն մեր կողքին, աջակցեն մեր ֆուտբոլիստներին, մեր ակումբին»,-ասել է Ինարեխոսը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո «Նոան» 42 միավորով երկրորդն է ու 6 միավոր է զիջում առաջատար «Փյունիկին»։
Փետրվարի 22-ին «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կմրցի «Ուրարտուի» հետ։
Խաղը կսկսվի 18։00-ին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2107 դիտում
10:12 13-04-2021
Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի. ինչ է նա պահանջել. «Ժողովուրդ»
1864 դիտում
18:53 24-06-2021
«Նոան» նոր մարզիչ ունի. պաշտոնական
1626 դիտում
09:28 09-04-2014
Սևանի քաղաքապետը մարզպետական հավակնություններ ունի․ Հրապարակ
Այս բաժնից
2260 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2923 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2434 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում