2053 դիտում
10:12 13-04-2021
Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի. ինչ է նա պահանջել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի և բանակցությունների մեջ է իշխանությունների հետ: Մասնավորապես, նա, կարծես թե, չի ցանկանում հեշտությամբ հրաժեշտ տալ նախագահի իր աթոռին և մտադիր է երկարաձգել իր պաշտոնավարումը: Նկատենք, սակայն, որ դա հնարավոր կլինի միայն սահմանադրական փոփոխությունների պարագայում: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածն ասում է. «Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ»: Այսինքն՝ որպեսզի Արմեն Սարգսյանը շարունակի պաշտոնավարել 2023 թվականից հետո, սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ, սակայն սրանով ամեն ինչ չի ավարտվում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իշխանությունների հետ բանակցությունների մեջ է և իշխանական վերնախավից պահանջել է սահմանադրական փոփոխությունների միջոցով իր լիազորությունները ընդլայնել՝ նշելով, որ այս պահին ինքը որևէ ձևով չի կարողանում խառնվել ինչ-որ մի պրոցեսի, ինչի համար էլ իրեն լիազորություններ են պետք: Ըստ իշխանական շրջանակներում պտտվող լուրերի՝ Սարգսյանն ասել է, որ եթե իր լիազորությունների ընդլայնման գործընթաց սկսվի, տարբեր օրենքների հարցով այլևս Սահմանադրական դատարան չի դիմելու: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել նախագահի մամուլի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը տեղյակ չէ, պետք է գրավոր հարցում ուղարկենք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
4498 դիտում
09:25 29-06-2021
ՔՊ-ի ներսում առանց Փաշինյանի պաշտոններ են բաժանվում. ով ինչ հավակնություններ ունի․ «Ժողովուրդ»
1312 դիտում
09:30 19-02-2024
«Նոան» այժմ ունի նոր հավակնություններ ու նպատակներ․ Կառլոս Ինարեխոս․ՏԵՍԱՆՅՈՒԹ
1539 դիտում
09:28 09-04-2014
Սևանի քաղաքապետը մարզպետական հավակնություններ ունի․ Հրապարակ
Այս բաժնից
2215 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1645 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1453 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»