211652_close_icon
views-count874 դիտում article-date 18:29 19-02-2024

Պուտինը Թուրքիային անվանել է ամենահուսալի գործընկերը էներգետիկայի ոլորտում

Ռուսաստանը ոչ մեկին չի մերժում էներգառեսուրսների առումով։ Թուրքիան էլ պարզվում է ամենավստահելի գործընկերն է ստեղծված իրավիճակում։ Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որի մի հատվածը լրագրողը տեղադրել է իր տելեգրամյան ալիքում։ Փոխանցում է Ermenihaber-ը։
 
«Անընդհատ ասում էին, թե Ռուսաստանը գազ չի տալիս, Ռուսաստանը սահմանափակում է։ Մենք ոչինչէլ չենք սահմանափակում, ամեն ինչ տալիս ենք, խնդրեմ: Ամենահուսալի գործընկերը թուրքերն են դարձել: Ահա օրինակ գազը մատակարարվում է «Թուրքական հոսքի» միջոցով,-նշել է ՌԴ նախագահը։
 
Հիշեցնենք, որ 935կմ երկարությամբ «Թուրքական հոսք» գազատարը սկիզբ է առնում Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքից, ապա, անցնելով Սև ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալու Քըյըքյոյ բնակավայրի մոտ: Գազատարը բաղկացած է երկու խողովակից, յուրաքանչյուրը 15.75 մլրդ խմ թողունակությամբ: 

Նմանատիպ նյութեր