211652_close_icon
views-count3683 դիտում article-date 16:01 23-09-2016

Վարվեք, ինչպես վստահելի գործընկերը. հանձնեք Գյուլենին Թուրքիային. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նյարդերը տեղի են տալիս. Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում նա կոչ է արել ԱՄՆ-ի իշխանություններին արտահանձնել իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին։ Այդ մասին նա հայտնել է Bloomberg թերթին տված հարցազրույցում։ «Մենք ամերիկյան իշխանություններին ենք փոխանցել և շարունակում ենք փոխանցել ապացույցներ, որ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջումը կազմակերպել է Գյուլենը։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք ՆԱՏՕ-ի հետ միասին։ Տվեք մեզ Գյուլենին և թողեք, որ մենք դատենք նրան։ Սակայն նրանք (ԱՄՆ-ն) ասում են, որ դատարանը պետք է որոշի»,-ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ Թուրքիան այլևս չի կարող սպասել. «Կներեք, բայց մենք այլևս չենք կարող սպասել այդ դատարանի որոշմանը, թողեք մենք որոշենք»։

Նմանատիպ նյութեր