211652_close_icon
views-count26717 դիտում article-date 14:56 20-02-2024

Ավտոմեքենայի առևանգում՝ Արմավիրի մարզում. մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, պարեկները տաք հետքերով հայտնաբերել են գողացված ավտոմեքենան ու այն գողացողին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ճ.-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեծամորի բաժին և հայտնել, որ փետրվարի 19-ին, ժամը 21:00-ից մինչև փետրվարի 20-ը՝ ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակության վայրի շենքի բակից անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պտասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանոթյան Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Գեղամ Սմբատյանը:

Ահազանգով ժամանել են նաև Հայաաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումը, ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ առևանգված ավտոմեքենան գտնվում է Արմավիրի մարզի Մարգարա գյուղի դաշտամիջյան հատվածներից մեկում:

2-րդ վաշտի հրամանատար Մ. Սարգսյանը նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Ն. Գրիգորյանն ու պարեկներ Արայիկ Աբդոյանն ու Սևակ Վարդանյանը մեկնում են նշված վայր և դաշտում հայտնաբերում են նշված ավտոմեքենան, ինչպես նաև այն գողացած ենթադրյալ կասկածյալին, ում ավտոմեքենայով տեղափոխում են ոստիկանության Մեծամորի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Սերգեյ Մ-ն է, ով խոստովանել է, որ ավտոմեքենան ինքն է գողացել:  Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կասկածյալ Սերգեյ Մ.-ն ոստիակնության Մեծամորի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր